Ճանաչի՛ր ինքդ քեզ. մարդկային պահանջմունքների բուրգը
Աշխարհն անծայրածիր է թվում, բայց մարդկանց համար այնտեղ օր օրի ավելի ու ավելի նեղվածք է: Մի քանի օր ապրող անհոգ թիթեռի կյանքը, կամ առյուծինը, որ մտածում է միայն սննդի ու սերնդի մասին, նախանձելի է թվում՝ պարտականություններով ու իրավունքներով, առաքելություններով, հնարավորություններով ու սահմանափակումներով լի մարդկային կյանքի համեմատ:
