Գաղտնի պահեք ձեր նպատակները
Խնդրում եմ` բոլորդ մտածեք ձեր ամենամեծ նպատակի մասին: Պատկերացրեք, որ մենք հիմա որոշում ենք ընդունում, որը պիտի իրագործենք: Պատկերացրեք, որ այդ մասին պատմում եք մեկին, որին այսօր հանդիպել եք: Պատկերացրեեք նրանց շնորհավորանքները և ձեր մասին ունեցած բարձր կարծիքը: Հաճելի է չէ՞ բարձրաձայն ասելը: Արդյո՞ք այդպես արդեն մեկ քայլ մոտ չեք զգում ձեր նպատակին, կարծես այն արդեն դառնում է ձեր մի մասնիկը:
