Հիասթափությունը ցավում է, որովհետև կոտրվում է ոչ միայն սպասումը, այլև մարդու կամ իրավիճակի մասին…
Հիասթափությունը ցավում է, որովհետև կոտրվում է ոչ միայն սպասումը, այլև մարդու կամ իրավիճակի մասին մեր ստեղծած պատկերը։ Մի շտապիր նորից արդարացնել այն, ինչ արդեն բազմիցս տեսել ես։ Երբեմն ցավը գալիս է իրականությունը վերջապես ընդունելուց։ Հիասթափությունը միշտ կորուստ չէ։ Այն կարող է վերադարձնել տեսողությունդ և ազատել քեզ այն հույսից, որն այլևս փաստերի վրա չէր կանգնած։