Անցնել հիմնական բովանդակությանը

Ցան

ՀեղինակԴանիել Վարուժան
Ավելացրել է
Սերմանողն է: Հաղթահասակ կը կանգնի Մայրամուտին շողերուն մեջ ոսկեթույր: Ոտքին առջև անդաստաններն հայրենի Կը տարածեն մերկություննին անպարույր: Լի է ամբողջ ցորեններով աստղահատ Խորունկ գոգնոցն: Հարկերն հերվան՝ ծարավի՝ Կը սպասեն իր լայնշի բուռին, և բուռն այդ Արտերուն վրա՝ զերդ արշալույս՝ կը բացվի: Մըշա՛կ, ցանե՜. հանուն տանդ սեղանին Թևիդ շարժումն անպարագի՛ծ թող ըլլա. Վաղ՝ նետած ցորեններդ այդ կը թափին Օրհնության պես թոռնիկներուդ գլխին վրա: Մըշա՛կ, ցանե՜. Հանուն նոթի թըշվառին Թող գոգնոցեդ կես չելլե ափըդ բնավ. Աղքատ մ'այսօր ճըրագին մեջ տաճարին Վաղվան հունձքիդ համար վերջին ձեթը դրավ: Մըշա՛կ, ցանե՜. հանուն Տիրոջ նըշխարին Թող մատներդ հորդին սերմեր լուսեղեն. Վաղը ամեն հասկի մեջ կաթնային Պիտ՛ հասուննա մաս մ'Հիսուսի մարմինեն: Ցանե՜, ցանե՜. նույնիսկ հեռու սահմանեն, Աստղերու պես, ալիքներու պես ցանե՜: Ծիտերն ի՛նչ փույթ թե հատիկներդ կ'ավերեն. Տեղը Աստված պիտի մարգրիտ սերմանե: Լեցո՛ւր ակոսն, հորդե՛ հերկերը բերրի, Հողին ծոցեն ոսկի լույսեր թող հոսին: Օրը ահա կ'իրիկնանա. կ'երկարի Շուքը թևիդ հորիզոննե՜րն աստղային:
Դանիել Վարուժան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →