Անցնել հիմնական բովանդակությանը

Հունձք կը ժողվեմ…

ՀեղինակԴանիել Վարուժան
Ավելացրել է
Հունձք կը ժողվեմ մանգաղով, ― Լուսնակը յարս է― Ակոս ակոս ման գալով, ― Սիրածս հարս է: Գլխեբաց եմ ու բոբիկ, ― Անո՜ւշ են հովեր― Արտերուն մեջ թափառիկ, ― Մազե՜րն են ծովեր: Ցորեն, կակաչ, կարոտով, ― Կաքավը կու լա― Կապեցի մե՛կ նարոտով, ― Ձեռքերն են հինա: Հասկերուն մեջ, վերևեն, ― Ասուպը անցավ― Աստղեր մյուռոն կը ծորեն, ― Դեմքը լուսացավ: Քանի՜ խուրձեր շաղերով, ― Վարդենին թաց է― Ես կապեցի խաղերով, ― Ծոցիկը բաց է: Արտըս խոզանով մընաց, ― Կ՚երթա՜ լուսնակը― Դեզերով լեռ եմ շինած, ― Սի՜րտս է կըրակը: Մանգաղըս քարին եկավ, ― Յարըս յա՜ր ունի― Քարեն լորիկը թըռավ, ― Լե՜րդըս կ՚արյունի:
Դանիել Վարուժան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →