Երկու սրինգ
ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Սըրինգ մը կա մեջն երկդիմի այս առտըվան,
Ծայրիի մեծ ծառին դիմաց ու փըլուզակ
Մոլոշագույն որմին ներքև. սրինգ մը որ
Կը սրսըփա ցավը լույսին, որ չի՜ ծագիր…
Երգը՝ իղձի և հառաչի թել մըն է հիր՝
Որ կը հյուսվի անկյուններու մեջ արփավոր
Ու կ’անհետի մըշուշին մեջ՝ որպես սուզակ՝
Որ ընդերկար հավետ չի՜ գար ա՛լ երևան:
Սըրինգ մըն ալ այս առտըվան մեջ մանիշակ.
Սըրինգն է ան այծհորանի անդեորդին,
Որ մեգին մեջ կը ծագեցնե երգ մը՝ արև
Ու ասմազուն ըմպած դաշտին տեսիլն ագող:
Ու տրտմությունն այգուն՝ կ’իյնա պահ մը զերթ քող.
Ու պարի կը քումայթ՝ հոգվույն կու տա բարև.
Ու ծառերու ծաղկանըկար սրահակն հեշտին
Ընդնշմարել կու տա լիճին կույսը խաժակ:
Միսաք Մեծարենց
