Անցնել հիմնական բովանդակությանը

Ես անջատված եմ հայրենի հողից

ՀեղինակՎահան Տերյան
Ավելացրել է
Ես անջատված եմ հայրենի հողից, Հայրենի տունըս՝ իմ սրտին օտար. Ինձ այրում է միշտ մի անհագ թախիծ,— Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ... Հուզվում են, հոսում հեղեղները մեծ, Մագլցում վերև և թավալվում ցած, Զմրուխտե ջրեր, ձեզ ո՞վ վրդովեց, Հայրենական տուն, հավետ մոռացված... Միևնույն է ինձ Հյուսիս թե Հարավ,— Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում, Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ. — Հավիտյան օտար, հայրենակա՛ն տո՜ւն.
Վահան Տերյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →