Անցնել հիմնական բովանդակությանը

Ցորյանի ծովեր

ՀեղինակԴանիել Վարուժան
Ավելացրել է
Հովե՜ր կ'ացնին. Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան. Իրենց խորքեն կը հոսի դող մ'անսահման: Գեղադալար կողերն ի վար բըլուրին Ծովե՜ր կ'անցնին: Հովե՜ր կ'ացնին. Ա՛յնքան կ'հորդի, կը կատղի դաշտը հուռթի` Որ պիտի հոն արածող ուլը խեղդի: Գոգին մեջեն ալետատան հովիտին Ծովե՜ր կ'անցնին: Հովե՜ր կ'անցնին. Ու ցորյանին պատմուճանները ծըփուն Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն: Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին Ծովե՜ր կ'ացնին: Հովե՜ր կ'անցնին. Քիստերուն տակ կ'ալեծփին եղիներ` Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր: Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին Ծովե՜ր կ'անցնին: Հովե՜ր կ'անցնին. Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն: Ծիտը կ'երգե թառած ճյուղի մ'օրորուն` Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին Ծովե՜ր կ'անցնին, Հովե՜ր կ'անցնին:
Դանիել Վարուժան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →