Անցնել հիմնական բովանդակությանը

Այգային

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Տանիքներուն վրա մըշուշը սնդուս լաթեր կը փռե, Ճամբաներուն վրա արևը՝ շոգոլիներ ոսկեման: Որմին մոտիկ սըրինգն անվերջ՝ մեղեդիներ արույրե, Որմին վըրան՝ աքլորն ըսթափ զարթոնքի ճիչն անսահման. Որմին դիմաց աղջընակ մը տարփոտ երգեր կ’ոլորե: Աղավնիներ, լաչակներու պես մետաքսե գունագեղ, Ճամբե ճամբա կը թռչըտին թույլ ծածանքով վաղանցիկ: Աղբյուրին լուրջ ջուրերուն մեջ Ճառագայթ մը կ’իյնա շեղ, Աղբյուրին հարթ քարին վըրա՝ ձայնն հոտաղին երգեցիկ, Աղբյուրին զով ծորակին հուպ՝ համբույրն հովին առտըվան: Խա՜չ հանեցեք ու ծա՜փ զարկեք, կարմրություններ հինայի Եվ արփածին թույրեր հագած՝ առտուն մեզի կը նայի: Ծառերուն վրա թռչուններու խմբերգն հիմակ կ’անձրևե, Ծառերուն տակ ծիծաղը ջինջ, մանկան՝ հոգնած կաքավե, Ծառերուն քով բույրը ծաղկին՝ ամեն գույնե ու ձևե...
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →