Անցնել հիմնական բովանդակությանը

Դու քնած ես քո տաքուկ անկողնում

ՀեղինակՎահան Տերյան
Ավելացրել է
Դու քնած ես քո տաքուկ անկողնում Եվ արև բախտի երազ ես տեսնում Դուրսը բքաբեր քամին է տոնում, Դուռ ու լուսամուտ ձյունով է լցնում... Դու քնած ես քո տաքուկ սենյակում, Իսկ ես ցուրտ ձմռան բուք ու հողմի մեջ Խենթ հեկեկանքով դռներն եմ թակում, Քո փակ դռները անվերջ ու անվերջ։ Դու ինձ չես տեսնում լուսե երազում, Դու ինձ չես լսում ձմռան փոթորկում, Ես մութ գիշերում քե՛զ եմ երազում, Բուք ու հողմերում ես քե՛զ եմ երգում...
Վահան Տերյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →