Անցնել հիմնական բովանդակությանը

Առաջին ծիլեր

ՀեղինակԴանիել Վարուժան
Ավելացրել է
Զեղուն ավշին հողերուն տակ պայթեցուց Սերմերն: Արտերս այս գիշեր Կանանչցեր են լուսնկային տակ գարնան… – Մայրի՛կ, ինծի ծիլ մը բեր, Քըրտինքիս ցողը վըրան: Կատաղորե՜ն, կատաղորե՜ն հորդեր են Տե՛ս, ցորեններն աղածրի: Դաշտերն հագեր են զմրուխտե պատմուճան… – Քույրի՛կ, ծիլ մը բեր ինծի, Եզիս շողիքը վըրան: Կը փողփողին արտավարե արտավար Կարծես կանանչ մոմիկներ: Ամեն ընձյուղ մարգրիտ մ'ունի իր բերանն… – Հոտա՛ղ, ինծի ծիլ մը բեր, Արևուն շողը վըրան: Կը զարդարե ամայությունը հողին Մատղաշ ծաղի՛կը հացի. Կանանչին մեջ կոշտերը թուխ կը լողան… – Հարսնո՛ւկ, ծիլ մը բեր ինծի, Մատերուդ բույրը վըրան: Ծիլ արտերուս մեջն է ծըլեր նըշենիս, Հոն միսմինա՜կը ծաղկեր… – Մայրի՛կ, քույրի՛կ, հոտա՛ղ, հարսնո՛ւկ սիրական, Բերեք անկե ծաղիկներ, Բերեք վարդգույն ծաղիկներ, Հընձվորին հո՜ւյսը վըրան:
Դանիել Վարուժան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →