Անցնել հիմնական բովանդակությանը

Ցնորոտ անդորրություններ

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Հեշտ, փայփըլուն գիշերներու անդորրություն մը ցնորական… Դոդոշներու մերթ կեղերջներ լուռին սրբույթը կը լլկեն. ծովախորշին մեջ ընկղմած լույսե աչքեր` որ կը խոկան` հոգնա՜ծ, մաշա՜ծ իրենց տարփոտ, իրենց բոցեղ տրտմութենեն: Ցայգն է ժայթքած իր շողակի շատըրվաններն անրջական, հեռուներեն ուտի մը թավ հեծքը կուգա դողդըղալեն. այս գիշեր ջերմ ու երազված կայծեր հոգվույս խորերն ինկան, կը մարեմ լույսը լամպարիս, ու կ’երազեմ մըրափելեն: Շանթե աչքեր, բոցե թևեր մըտածումիս կ’անցնին քովեն. և հուրիներ` նոր հոլանած ալապաստրը իրենց կուրծքին` որոնց համար շրթունքներըս անթիվ իղձեր կը թոթովեն: Որմին վըրա տրտմություն մը կը ցանե բիլ եղրևանին, դաշտերուն մեջ հարսնուկներու բոսոր իղձերը կը ցամքին. մինչ ես կ’ըմպեմ հաշիշն անհագ ցընորաբեր այս գիշերին:
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →