Անցնել հիմնական բովանդակությանը

Հասուն արտ

ՀեղինակԴանիել Վարուժան
Ավելացրել է
Արտըս ոսկո՜ւն է… Նըման բոցերու Ցորենն է բըռնկեր` Առանց այրելու: Արտըս ոսկո՜ւն է… Երկինքն է կըրակ. Հողը խորխոլած Ծըղոտներուն տակ: Արտըս ոսկո՜ւն է… Քառաշար հասկեր Քառաշար սաթով Արև՛ են հագեր: Արտըս ոսկո՜ւն է… Բոռ, մեղու, պիծակ, Քիստերուն մեջեն Կ'անցնին զերդ փայլակ: Արտըս ոսկո՜ւն է… Մերթ կ'ելլե, հովեն, Դեղձանիկ մը, թի՛ռ, Ոսկեծուփ ծովեն: Օրո՜ր, ոսկո՛ւն արտ, Օ՜ր տուր, հասո՛ւն արտ, Գամ ոսկիդ հնձեմ Մանգաղով արծաթ:
Դանիել Վարուժան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →