Անցնել հիմնական բովանդակությանը

Տղու մը մահը

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Գարուն է, ծիլ առին ծաղիկն ու դալար, Կը շողա լույսն եթերին մեջ կապուտակ. Ձըմրան խոժոռ երկինքը որ միշտ կու լար՝ Բիլ հըրճվանքով մը կ’ողողվի ա՛լ հիմակ: Կյանքի գարնան մեջ դուն ծաղի՜կ նորածիլ. Աղետաբեր խորշակով մը խամրեցար. Մանուկ հոգիդ ալ — հեշտ բուրում մը — հածիլ Գընաց կապույտ անհունին մեջ լայնատարր: Անվերադարձ մեկնումդ, ավա՜ղ, մենք կու լանք Խուլ հեծքերով ու արցունքով դառնագին, Եվ կը մարի մեր սըրտին խինդն ու տենչանք Քու արևիդ շիջումին հոծ շուքին տակ ՝ Չըխորհելով թե անըստվեր քու հոգին Զըվարթումի վերացում մ’է ա՜լ հիմակ:
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →