Անցնել հիմնական բովանդակությանը

Հին սեր

ՀեղինակԴանիել Վարուժան
Ավելացրել է
Մամ ու ծերուկ, երկու թարշամ հոգիներ, Եկան նստիլ շուքին ներքև ծիրանվույն` Որուն քնքույշ ծաղիկներն են զարդարեր Օր մը գլուխը հանվույն: Անոնք սաստիկ կդողդոջեն, իբր ըլլան Սիրահարներ հանկարծ իրար հանդիպած. Բայց քովերնին` ցուպերն իրենց լոկ կմնան Խոտին վրա` գրկված: Չունին այլևս հրդեհումներն արյունին. Անոնց հոգին համբույրի երգը չունի. Ոչ ալ հոգնած կողերնուն մեջ կծաղկին Սերմերը` նման շուշանի: Պապուն նայվածքն աչվըներուն մեջ մամուն Կնվաղի` չթափանցած դեռ սրտին. Եվ կմսի գաղջ ճառագայթն արևուն Անոնց ծոցին մեջ ցրտին: Եթե փորձեմ իսկ տարփանքի փորձ մ’անմեղ Գարնան դրդիչ բուրումներեն սրարբած` Կփշրի սիրտն, իբրև բաժակ մը բյուրեղ Հանկարծ կրակին դեմ ճաթած: Վարդերն անցա՜ն, անցան բոցերն այտերե. Սերն անոնց կայծ մ’է մոխիրին մեջ թաղված, Զոր հիշատակն իր շունչով իսկ կմարե Վայրկյան մ’հազիվ արծարծած: Ու հիմակ այս գարնանային իրիկունն, Երբ կբուրեն կինամոնները բլրան, Կիյնա անոնց միտքը հին սերն հանկարծույն` Հին աղոթքի մը նման: Եվ կհիշեն, շուքին տակ նույն ծիրանվույն, Մեռած գգվանքն, իրենց տարփանքը հեշտին, Հետո համբույրն ու հետո ճի՛չը մամուն` Եվ իրարու կժպտի՜ն.....
Դանիել Վարուժան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →