Անցնել հիմնական բովանդակությանը

Պետրոս Դուրյան

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Լուռ, մարմարակերտ դամբանին խորեն, Հանճարի աչքերն անքույթ կը նային, Լույս հոգիներուն կյանքովն երկնային, Ա՛լ մեկուսացած ունայն ժըխորեն: Մեռա՜վ, խանդավառ սերերն երգելեն` Ու պիտի հավետ միտքերն հըմային Իր թունդ քընարեն, ու երգերն ալ հին Պաշտումով ըզմեզ միշտ պիտի գերեն: Հույզով մեռա՛վ ան, հուշքով` կ’ապրի դեռ, Ծառերուն նըման` որ թարմ ու դալար, Իր գերեզմանին կ’ելլեն քովն ի վեր: Հիացքներ կ’երթան իրեն ետևեն… Եվ իր հուշքերն ալ, հավետ անմոլար Ու միշտ ոգևոր` դեռ պիտի տևե՜ն:
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →