Անցնել հիմնական բովանդակությանը

Աշուն

ՀեղինակՎահան Տերյան
Ավելացրել է
Դալուկ դաշտեր, մերկ անտառ... — Մահացողի տըխո՜ւր կյանք... Անձրև, քամի, սև կամար... — Սրտակտուր հեկեկանք։ Միգում շողաց մի ցուրտ լույս. — Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.— Մահացողի անզոր հույս, Վհատ սրտի տխուր հարց... Անուժ ցավի ցուրտ կապար... Մահացողի տխուր կյանք. — Անմխիթա՜ր, անըսպա՜ռ Վհատության հեկեկանք...
Վահան Տերյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →