Անցնել հիմնական բովանդակությանը

Երեք քոյրեր

ՀեղինակԴանիել Վարուժան
Ավելացրել է
Անոնք երեք քոյրեր էին Նըման երեք Շընորհներուն. Երեքն երեք ուխտեր ըրին Առչևն երեք բագիններուն։ Երեցն ըսավ.- «Դի՛ք կայծակի, Քե՛զ կը ձոնեմ մազերս ոսկի։»- Միչնեկն ըսավ.- «Ըզգա՛ստ Հիմեն, Քե՛զ կ՚ընծայեմ մատնիս հրեղեն։»- Կըրտսերն ըսավ.- «Վավա՛շ Աստղիկ, Ա՛ռ իմ կոյսի գոտիս ծաղիկ։»- Ո՛վ որ մազերն ձոնեց Զևսի՝ Յոթը ազգի յոթ խույր կապեց Գահին վըրա Արտաշեսի։ Ո՛վ որ մատնին տվավ Հիմենին՝ Յոթը չըքնաղ հերոս ծընավ Գերահըզոր Հայաստանին։ Ո՛վ կույս գոտին մեչքեն ձըգեց՝ Ան՝ տառապյալ քույրը եղավ, Եվ շուկային մեչ նուռ ծախեց։
Դանիել Վարուժան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →