Անցնել հիմնական բովանդակությանը

Խուլը

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Շուրթի վարդին վըրա կ’առնե ընդմիշտ թառ, Իր նայվածքին մեղուն՝ տափոտ, հև ի հև. Օ՜հ, շարժո՛ւմ մը, որ ընտանի ձև՛ը տար, Որ մե՜ղրը տար բառին ծանոթ: Ու թեթև Ու փախըստյա փըսփըսո՛ւք մը՝ մերթ օտար Ու անսովոր ձայնի մ’ըլլար կշռույթ՝ և Օ՜հ, հնչական լըսելության, անվըթար Պայծառ րոպեն ծըներ, մանկի՜կ բոցաթև: Բայց լռությո՜ւն. շուրթ-ծաղիկն է աննեկտար. Լսելիքն ալ չունի հնչյունն անսովոր. Կը թևածե լոկ անուրջին բոցը՝ որ Մերթ մեղվաժիր իր աչքերեն կը խայտար, Եվ հոգիին մեջ սուզելով, հոգեթով Կը բերե բոցն՝ ըղձալի բառը փութով:
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →