Անցնել հիմնական բովանդակությանը

Խոնջ իրիկունն արագորեն

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Խոնջ իրիկունն արագորեն կը խոնարհի դեպի խավար բուրմունքներու հաշիշն հոգվույս մեջ կը ցանե հեշտանք մը թույլ, երգի խազեր կը կրքոտին տակավ տենդոտ հուզումնավար: Անօրինակ մըրափի մը մեջ կիսազգած կը թափառիմ, ցնցված ձայնեն ճոկաններուն` որոնք կուլան դուրսը անդուլ. պատուհանեն կը խրկե ինձ հովիկն համբույրն իր մտերիմ: Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն, ու շրթունքներս են բոցավառ` ջերմութենեն երազային. փակ են աչքերս, և կամ հանկարծ մերթ անձկությամբ դուրս կը նային. ա՜հ, լըռությունն որ կը տևե՜, և ըստվերներն ու կը քալե՜ն… Շուրջիս անփույթ իրեն համակ հարցումերուս հանդեպ խուլ են, հանդիսատես կ’ըլլամ մտքիս պատկերներուն քայքայումին դուն չե՜ս գիտեր թե ի՛նչ կը զգամ գուրգուրանքես երբոր իմին` քեզի համար տենդով հյուսած երազանքնե՜րս իսկ կը խըլեն…
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →