Անցնել հիմնական բովանդակությանը

Գիշերամութ

ՀեղինակՎահան Տերյան
Ավելացրել է
Մարգերում իջավ թովիչ կիսամութ,— Աշխարհը նորից խորունկ է և լայն. Սահեց լուսնյակի ցոլքը ծածանուտ, Ու սև ջրերում աստղերը ելան... Անհաս երկնքից ասեղ առ ասեղ Ցուրտ ջրերի մեջ սուզվեցին նոքա,— Դողացին, ընկան — այնտեղ ու այստեղ, Հյուսեցին իրենց շրջանը ոսկյա... Լսե՞լ ես արդյոք այս երգը քնքուշ, Որ մեղմակարկաչ խոսում է չորս դին, Իրար է խառնում երազ ու վերհուշ Ու սիրտըդ պարզում քարին ու խոտին... Լսե՞լ ես արդյոք այս երգը դյութող, Երբ այրում է քեզ մի անուշ թախիծ, Երբ քարն ես գրկում, օրհնում ջուր ու հող Երբ հեկեկում ես անբարբառ բախտից...
Վահան Տերյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →