Անցնել հիմնական բովանդակությանը

Անդապահը

ՀեղինակԴանիել Վարուժան
Ավելացրել է
– «Եհե՜. եհե՜. արտերուն մեջ մարդ մարդաձայն չը մըտնե՜»: Հովեուն հետ սարեն եկող անդապահին աղաղակն է: Ուսընդանութ պարկը կախած և մասրենի ցուպ մը ձեռքին` Ցորյաններու զըմրուխտին մեջ կը թափառի ան առանձին: Արևներուն մեջ կը լողա ինչպես ամրան իշամեղուն: Աչքերուն մեջ կը ծավալի կականչ երազը դաշտերուն: Գիշերը մերթ սարին նըստած լուսինին դեմ կ՚ածե սըրինգ. Խրտվիլակը ցանքին մեջեն, միակ ընկեր, կը լսե զինք: Երգերուն տակ անդորրական հասկերն համայն կը ծոցվորին. Կը կատաղի` երբոր զանոնք իր թևին տակ լըլկե քամին: Ան սարսափն է բոլոր անոնց` որ կ՚ավրեն անդ ու անդաստան. Կը խըռովեն շողքն արևուն, կը կոխկըրտեն հացը վաղվան: Ի՜նչ խլուրդներ ըսպաննած, և պնդագլուխ ի՜նչ գոմեշներ Հարվածներեն իր ճարահատ ճահիճներն են ապաստաներ: Ան դեռ երեկ քաղվորներու չըքնաղ երամ մ՚հալածելով` Հարսի մը ոտքը ջախջախեց սատկած իշու մ'հաղթ ծնոտով: Ու սարին վրա միշտ հովերո՜ւն, հովերո՜ւն հետ կ՚աղաղակե. ― «Եհե՜. եհե՜. արտերուն մեջ մարդ մարդաձայն չը մըտնե՜»:
Դանիել Վարուժան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →