Անցնել հիմնական բովանդակությանը

Աշնան ծով

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Տառապագին, աշնան հըզոր ծովը լըքուն, Երազողն է, միշտ այլայլված, ու միշտ դաժան. Իր տենդահար ալքերուն մեջ կա վիշտ մ’անհուն, Զոր ալիքներ մերթ հուզումով դուրս կը պոռթկան: Դեպ ի բարձունքն ամպերու գորշ գուլաներուն, Իր դողահար նայվածքները կը հառե ան. Լըքվա՜ծ, սիրող, տենչանքներով, հույզով եռուն, Որ կ’երազե միշտ դալուկ մը ճակտին վրան: Ու իր ցավը կըտանի լուռ խարակներուն, Որոնք ընդմիշտ կ’արհամարհեն զայն անտարբեր, Փափաքելով կարծես անկե խոսիլ հեռուն: Ծովեզերքեն մարդիկ կ’անցնին միշտ անգիտակ. Անկարեկիր՝ լայն ցավին որ զինքն է լափեր. Մեծ տառապողն ա՜լ երազուն է միս մինակ…
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →