Անցնել հիմնական բովանդակությանը

Սև գիշերն իջավ իր անհայտ գահից

ՀեղինակՎահան Տերյան
Ավելացրել է
Սև գիշերն իջավ իր անհայտ գահից Եվ մութով լցրեց երկինք ու գետին Խավարեց հեռվում փարոսը հետին.— Սասանում եմ ես ջրերի ահից։ Շողում են, դողում աղմուկով զվարթ, Անխոս քարանում ու նորից խաղում, Անդունդից ելնում, դեմքիս ծիծաղում, Խուլ շառաչում են — լարում են թակարդ... Նավը ճեղքում է ջրի հայելին, Իր ցուրտ աչքերով ծովն է նայում ինձ, Կտրված եմ ես երկնից ու հողից — Իր թելն է մանում անխուսափելին։ Գերի է նավըս անակնկալին. Մութով կտրված երկնից ու հողից...
Վահան Տերյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →