Անցնել հիմնական բովանդակությանը

Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին

ՀեղինակՎահան Տերյան
Ավելացրել է
Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին, Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ անգին... Ես մոլորված մի կրակ, ես անհաստատ մի հոսանք, Վիհե՜ր, վիհե՜ր անհատակ — տրտմություն ու ափսոսանք։ Օտար, երկիր, օտար հող, թախիծով լի երազներ, Անրջանքներ մեղմ մարող, անվերադարձ հիացքներ։ Քաղցր է մութը քո գրկում, լույսը սև է առանց քեզ. Այնպե՜ս մեղմ ես դու գգվում, դու լուսեղեն ես այնպե՜ս։ Դու իջնում ես որպես հուշ, որպես ուրիշ կյանքի լույս, Քո հայացքում կա անուշ մեղմություն ու արշալույս։ Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին, Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ անգին...
Վահան Տերյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →