Անցնել հիմնական բովանդակությանը

Ամբարներ

ՀեղինակԴանիել Վարուժան
Ավելացրել է
Տընակին մեջ մըթըշաղ, կըտուրին տակ հայրական. Ամբարնե՜րն են, շար ի շար, նոր բերքերով ծոցվորած: Իրենց լայնշի արգանդեն` թանձր բույրերը կու գան Աշուններուն պըտղալից և արտերուն մանգաղված: Հո՛ն է վիգը թըխահատ, հո՛ն է գարին իլաձև. Հո՛ն, քամվելով ակոսեն ու հոսելով սարն ի վար Ցորյանն հեղե՜ղ է կազմեր: Անոնք ոսկի և արև Գըրկած կարծես թե ըլլան արշալույսներ ամպածրար: Գերաններեն ծըխապատ, և մենավոր պատերեն Սարդն անոնց վրա է փըռեր պատմուճանները մոխրոտ: Մերթ անոնց վրա կը ցաթե շեշտակի լույս մը վերեն Տատամսելե վերջ երկա՜ր շուրջն երդիկին արևոտ: Անոնք իրենց ծոցին մեջ գանձերն հողին ծըրարած` Կարծես լըռիկ կը հեգնեն ձըմեռն ու սովը վաղվան… Իրենց առջև, մըշտարթու, թավ պոչին մեջ ծըվարած, Կը հըսկե տանը կատուն, Համբարուի մը նըման:
Դանիել Վարուժան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →