Անցնել հիմնական բովանդակությանը

Տարոնի գարունը

ՀեղինակՀովհաննես Թումանյան
Ավելացրել է
Գարունն եկավ և թևերը Հովիտներում տարածեց, Հայաստանի խիստ ձմեռը Լերանց ծայրերն հալածեց։ Ժպտաց երկնից Արեգն աչեղ, Եվ ձյուները հալվեցան, Հով սարերի վերա տեղ-տեղ Վրանները շարվեցան։ Մուսաբեկի գազան օբեն Դարձյալ իջավ յուր ուրթում, Նրա մարդիկն առած ջիդեն՝ Մարդազոհ են պտըրտում։ Հանկարծ տիրեց ահ ու սարսափ Խաղաղանիստ վայրերին, Միմիայն երեն մնաց ազատ Բարձըր լերանց ծայրերին։ Հարյավ կյանքով գարնանաբեր Եվ հրճվում է ողջ Տարոն, Բայց չէ լսվում աշխատասեր Հայ գյուղացու հորոլոն։ Գարունն եկավ, սարերն ելավ Ազատ քյուրդը հաղթական, Գարունն եկավ, յուր ցուպն առավ Հայ գյուղացին գաղթական։
Հովհաննես Թումանյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →