Անցնել հիմնական բովանդակությանը

Որպես ծաղիկն է անխոս գունատվում

ՀեղինակՎահան Տերյան
Ավելացրել է
Որպես ծաղիկն է անխոս գունատվում Ցուրտ շըվաքի մեջ արևից հեռի, Այնպես թող սերը մեռնի իմ սրտում, Որ քաղցր կյանքիդ տխրանք չբերի... Ես լուռ կթաղեմ իմ ցավը միակ, Զվարթ կժպտամ բախտավորի պես,— Երբեք չեմ բանա սրտիս մութը փակ, Երբեք չեմ հայտնի իմ տանջանքը քեզ. Որ պայծառ ժպտաս կյանքի երեսին, Որ ոչ մի տրտունջ սիրտդ չհուզե, Որ չըմտորես իմ ցավի մասին, Որ քո թունավոր խոսքը չըկասե...
Վահան Տերյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →