Անցնել հիմնական բովանդակությանը

Մուսային

ՀեղինակԴանիել Վարուժան
Ավելացրել է
Թե ջըլապինդ մըշակն ի՛նչպես կը փարի Իր կոր մաճին, կը պատռե լանջն հողերուն: Եվ սահանքին տակ արփական շողերուն Ի՛նչպես կ'ըլլան լերկ ակոսները` բերրի: Թե շիկագույն ցորյանն ի՛նչպես կալին մեջ Կը բըրգանա, և աղորիք կը մռընչեն. Ի՛նչպես կ'հորդի քաղցած խըմորը տաշտեն, Զոր հուսկ կ'եփեն գեղջուկ փուռին մեջ անշեջ: Թե կը սըփռե Հա՜ցը, Հա՜ցը սրբազան Ի՛նչ բերկրանքներ, արարչական ի՛նչ կորով, Սորվեցո՛ւր ինձ, ո՛վ հայրենի իմ Մուսան: Սորվեցուր ինձ. պսակե քընարս հասկերով, Զի կալին մեջ, զով շուքին տակ ուռիին Ահա կը նստիմ, ու նըվագներս կը ծընի՜ն:
Դանիել Վարուժան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →