Իրիկնավերջ
ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Կը ցնծա ուտն ալյակին հետ,
Ճարճատելով ճիչ մը զըվարթ,
Զի կը սփռե հարսն արփավետ՝
Համայնին վրա՝ մազերն իր վարդ:
Կը ցնծա՛ ուտն ալյակին հետ,
Երբ կանգ կ’առնե կույսին նավակ.
Ու բզզալով ջուրն ու նըվագ՝
Կ’երթան հոգվույն այն ծաղկավետ:
Կը ցնծա՜ ուտն ալյակին հետ,
— Օդն է քաղցրիկ զերթ մանանա,—
Երկուքին վրա երբ կը բանա
Լույսին աղեղն՝ արծաթ իր նետ…
Միսաք Մեծարենց