Անցնել հիմնական բովանդակությանը

Մշակները

ՀեղինակԴանիել Վարուժան
Ավելացրել է
Մշակնե´րն են իմ գյուղիս, դաշտի հզո´ր զավակներ, Քրտինքներով մարգարտյա բնության թա´գն են հյուսեր: Կբաբախե սիրտն հողին իրենց բրդոտ կրծքին տակ, Ու իրենց լայն երակին մեջ կհորդի արեգակ: Երբ որ քալեն` մայր երկիրն իր արգանդեն կսարսռա. Բայց չի խամրիր ծիլ մը իսկ գարշապարնուն տակ հսկա: Գլուխն իրենց, զոր կհակեն առջևը սուրբ խորանին, Պսակված է միշտ ոսկի փոշիներովը հարդին: Ակոսներուն մեջ անոնա խինդ կցանեն, և Աստված Իրենց ճակտին ակոսեն բարություններ կհնձե: Ավիշներու հոսուն երգն անոնք միայն են լսած: Եզին շողիքն ի´նչ փույթ, թե իրենց ձեռքերը կօծե, Եվ ախոռի հետ կուգա իրենց նախշուն լոդիկեն.- Նախ անոնց լայն ափին մեջ կծլին սերմերն համորեն:
Դանիել Վարուժան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →