Անցնել հիմնական բովանդակությանը

Նկարիչ Գ. Բաշինջաղյանի «Ձորագետը գիշերով» նկարի առջև

ՀեղինակՀովհաննես Թումանյան
Ավելացրել է
Արտի՛ստ, քաջերի այս ձորն ահարկու Յուր բնավայրից փոխադրել ես դու. Մե՛ծ է արդարև, մեծ է քո հոգին, Որ ընդգրկել է ժայռերն ահագին Իրենց սեփական խոր մտածմունքով, Փրփրուն գետը փայլուն ծփանքով, Լուսին-աստղերով կամարը երկնի Եվ համատարած խավարն ահռելի... Լո՜ւռ հանգստություն— գիշեր է մթին. Հանգստանում է նաև իմ հոգին։ Բայց ահա, այնտեղ, ձորի խորքերում Մի մենակ վառվող լույս է երևում. Այո՛, մի խուզ կա այն ձորի միջին, Դու ճանաչո՞ւմ ես նորա բնակչին... Օ՜հ, չես ճանաչում— անծանոթ ես դու, Բայց թե գիշերը և նրա հոգու Կարողանայիր տեսնել և զգալ— Հանգստություն չէիր նայողին դու տալ։
Հովհաննես Թումանյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →