Անցնել հիմնական բովանդակությանը

Հեռու ես անհաս, իմ լուսե երազ

ՀեղինակՎահան Տերյան
Ավելացրել է
Հեռու ես անհաս, իմ լուսե երազ, Բայց քեզ է սիրտըս փայփայում թաքուն, Փռված է լույսըդ շուրջըս և վրաս, Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում։ Քո հեռու երկրի ուղին չըգիտեմ.— Գուցե ես ինքըս ստեղծել եմ քեզ, Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ, Հըրամայել եմ, որ վրաս իշխես։ Եվ քաղցր է լինել քո կամքի գերին, Քո չարությունը բարիք համարել — Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել...
Վահան Տերյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →