Անցնել հիմնական բովանդակությանը

Աշնան ծաղիկներ

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն. Լըքված, անտերունջ հոգիներուն պես. Կը ցընդի անոնց բույրն անույշ ու վես, Հոգեվարք սիրտի հուսկ շունչին հանգույն: Գոս տերևներուն հետ, արագ արագ, Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն. Սիրազեղ բույրն ու թովքն իրեն հոգվույն, Կը մեռնին, հովուն հեծքերեն վայրագ: Արևուն վերջին ցոլքերն աննըշույլ Կը մարին գոգը ամպին մըթագույն. Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն, Օր մըն ալ ձյունեն սառելով բույլ-բույլ: Եվ հուզված սիրտն ալ սիրատանջ մարդուն Անըզգայության ձյունին տակ, ավա՜ղ, Կը սառի օր մ’ալ, ինչպես որ դեռ վաղ Կը մեռնի՜ն աշնան ծաղիկներ տըժգույն…
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Տեսնել Բոլորը →

Աֆորիզմներ

Տեսնել Բոլորը →