Անցնել հիմնական բովանդակությանը

Շերամին նինջը

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Շերամատան մեջ կը հնչեն բոժոժները զիլ` դափին, որուն հուշիկ կ’ընկերանա ձայնն երգեցիկ կիներու, և կը մարի մերթ ճարճատուն ծիծաղներուն մեջ ծափին, պատուհանեն լուսնի լույսի շափրակներ ներս կը թափին: Ըսթափանքի ժամն է պչրոտ, փափկամարմին շերասին` խածումն որուն` կը քթքթա տերևուտքին մեջ դալար. ու սատափներ, ու զյումրյութներ, ու շողակներ… միասին. մեկ փաղփի մեջ կը նույնանան շերամ, տերև ու լուսին: Երազանուրբ անասնիկին օրհասն ու մահն ըսպիտակ, վերջին քունն ալ դափ ու ծափով պիտի տոնեն վաղ գիշեր, օդանույշի ձեռքով բանված զանակածոպ լույսին տակ հինգ աղջիկներ հուսկ օրորը պիտի երգեն վաղ գիշեր…:
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →