Անցնել հիմնական բովանդակությանը

Նոր տարին

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Այս գիշեր հագված, սգված նոր տարին Առտվան լույսին կըսպասե տենդոտ. Ոգիներ անդարձ կորզեցին տարի՜ն Մեր գրկեն հինին ձայները ծանոթ: Նոր տարվո ընծա պայծառ լուսինկան Սազեր է գյուղին լեռները բոլոր. Երգերը ծերին, ճիչերը մանկան Կ՛արձագանգեն թունդ խազերով մոլոր: Իղձերու շարք մը պլլված սրտին՝ Վառ հույզերու մեջ կ'օրրե զայն ուժգին. Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ Կը ծփան սիրտերն ըղձանքներու մեջ: Գիշերվա վերջին պահերուն լռին Ձայներն ու լույսեր հանկարծ կը մարին. Եվ բեհեզներովն կապույտ կամարին Պճնված աշխարհ կու գա նոր տարին:
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →