Անցնել հիմնական բովանդակությանը

Մեղուները

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Տենչանքներըս, տարագնացի՜կ մեղուներ, ոսկի երիզ մը բանալով ու զանակներ անձրևելեն թըռան, գացին, երամ երամ. անցան, գացին դարուղիեն, կիսաթափանց մըշուշներու ապրշում քողքը պատռելեն և հածելեն մեջն արևին ոսկեծաղիկ մառախուղին: Արևակի, սուտակներու ու զյումրյութի փաղփուն երանգը ծըծելով իրենց չորս դին, ծործորներեն, բացավայրեն, ու ցորենի գանդաշներեն անցան անդին. ես գետափին մոտ մընացի վարատակա՜ն, մելամաղձիկ երազս հըղած դեպ հեռավոր ծաղկաստաններ` ուր թառեցան մեղուներն իմ տենչանքներուս: Մեղուներն իմ տենչանքներուս` միջօրետքի պահերեն վերջ, որոնց դարձին ես կըսպասեմ` ուղեկուրուս զակատելով: Ահա՜ օրն ալ մըթագնեցավ, և ես ի զո՜ւր տարաժամ դեռ կըսպասեմ անոնց հևքոտ ու մեղրազօծ վերադարձին: Ա՜հ, այս ցայգուն պիտի անցնիմ դարձյալ Վախիս ճամփաներեն ալ հափրացա՜ծ, ուշակորույս, գիշերներու ըմպած գինին խավարածոր, պիտի անցնի՜մ ես այս գիշեր` երկյուղիս սեպ ճամփաներեն, իմ գանկիս տակ հույսի ոսկի բոցին անուրջն առկայծելեն: Ալ հոգնա՜ծ եմ ըսպասելեն տենչանքներուս մեղրին անույշ, ու տարաժամ այս հածումին մեջ երջանի՜կ պիտի ըլլամ, եթե թունեղ խա՜յթ իսկ բերեն ուղեմոլար մեղուներն իմ տենչանքներուս:
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →