Անցնել հիմնական բովանդակությանը

Մանիշակ ու մամուռ

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Ժայռերու զով շուքին տակ Կանանչ խոտի խուրձ մը կար՝ Որ ունենալ կը ցանկար Քարին գույնը կապուտակ: Ինքը ցողի՛ պետք ուներ, Որ գույներով զանազան Կարմիր ծաղիկ, ծիածան՝ Երբոր արևը փայլեր: Քարն երջանիկ էր ո՜րքան… Առանց ցողի ալ՝ գույներ Ու ծաղիկնե՜ր կը շիներ՝ Շողերուն մեջ օգնական: ⁂ Խոտին խուրձը բարձրացավ Քիչ մ’ամեն օր քարն ի վեր, Որուն՝ սրտիկն իր բացավ, Պատմեց բաղձանքն ու ցավեր: Ըսավ. Ի՜նձ ալ, ա՜ղբըրուկ, Տայիր գույներ անուշակ Ու նըվերիդ փոխանակ՝ Գույնիս ընծա՜ն այս խաժուկ: Ցանկալի՜ քույր, ա՜ռ, որքան Կ’ուզես գույնես և ընծան Տուր կանանչիդ կենսական՝ Երակներուս անկենդան: ⁂ Գիշերն համբուն քաղցրացան Քարն ու խրձյակը խոտին… Եվ երբ շողերն ավոտին Հորիզոնեն բարձրացան՝ Ժայռի շուքին տակ գըտան Խոտին ծաղիկն ու բաժակ, Եվ երբեմնի անկենդան Քարն ալ՝ ժպտուն ու խաժակ: Եվ այն օրեն մանիշակ Ծաղկեցավ թուփն, ու դաժան Ժայռեն եղավ անբաժան՝ Մամուռին գույնն անուշակ:
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →