Հուշապսակ
ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Թուղթին վրա ճերմակ
Էջ մը սարսըռուն,
Կամ գանկերուն տակ
Հույլերն հուշերուն,
Կը ձուլեն հըստակ՝
Հիշատակն անհուն…
Եվ թող անապակ՝
Նկարն այս սիրուն,
Ձոն ըլլա՝ շիտակ
Թարգման սիրտերուն.
Ձոնը՝ հիշատակ՝
Անձայն, բայց խոսուն:
Միսաք Մեծարենց