Անցնել հիմնական բովանդակությանը

Հիվանդի հևքեր

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
I Վանդակին մեջ փակված հեք Թռչնակին պես մենավոր, Բանտըվեցան սրտիս սեգ, Վարդ բաղձանքները բոլոր: Դուրսն ամեն բան կը խայտա, Ծառ ու ծաղիկ կամ դալար. Սրտիս մեջ սև պար մը կա Նվագներու տրտմալար: Թռչնոց ճիչին պես հիմար Եվ նվաղկոտ կ’երկերին, Թույլ խազերու մեջ տկար՝ Մութ երգերս կ’երկարին: II Լուռ քերթված մը կապույտի Կ’երգե ցայգը լուսավոր. Լույս երգերով կը ժպտի Ցերեկներուն հոծ ժըխոր: Մայթին վրա մոտավոր Քայլերը միշտ կը շտապեն. Արձագանգ մը հեռավոր Թողլով իրենց ըշտապեն. Կապված անոնց շշուկին Կու լա սիրտս սըգավոր, Խուլ թափի մը մեջ ուժգին Պատուհանեն հեռավոր: Երգեհոնի ձայնը մը ցունց Կը հանե սիրտըս տխուր. Իր շեշտերուն թափն ու ցունց Կը խըռովեն զիս անլուր: III Անշարժ կեցած մեկուսի Կը հեծեծեմ սգավոր. «Վայելքն ինձմե կը խուսի, Կը հատնի կյանքն օրե օր: Պիտի ըլլա՞ օր մ’արդյոք, Որ դառնամ հին օրերուս. Պիտի շնչե՞մ լիաթոք Զըվարթությունն անոնց կույս...»: Բայց բնության հըրճվանքեն Հույս ու ժպիտ կը քաղեմ. Լույսեր հանկարծ կը ճեղքեն Մտածումներս դժխեմ: Եվ անուրջներ ոսկեզօծ՝ Լուռ՝ մտքիս մեջ կը պարեն, Դուրս վանելով անոր հոծ Թուխպը լույսի փապարեն:
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →