Համրը

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է

Պիտի հծծեր անհուն բառն իր տարփանքին,
Աղբյուրին քով, աղջիկներու ականջին.
Բայց անհունը գեթ չըլլար վա՛նկ մը չնչին.
Ջուրն՝ իրեն տեղ՝ կ’երկնե սիրերգն այդ անգին:


Իր խո՛կն է ծներ բառն՝ որ հծծյունն է սյուքին:
Ջուրին կարկաջն, հովին մրմո՜ւնջն իսկ վերջին,
Անհունորեն քաղցրազըվարճ և ուժգին՝
Սլացիկ թևն են իր մեղեդի անուրջին:

Պիտի ըսեր, ա՜հ, ամենն ալ, ամե՜նն ալ…
Բայց չէ՜ կերպեր տակավին բառն առաջին.

Քանզի կ’ըղձա անհունին մեջ միշտ մընալ,
Քանզի բնությունն ալ՝ պարզ ու մեծ՝ միշտ կ’ըսե,
Մի՜շտ կ’ոլորե, մեջն երգեցիկ իր շունչին՝
Մտքին վանկերն, հոգվույն նըվագը լույսե:

Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Տեսնել Բոլորը →

Աֆորիզմներ

Տեսնել Բոլորը →