Կաղը
Նոր պտղեր է լիալուսնակը բուստե,
Որ կ’ընկղմե մեջն իր շառայլ անդոհին,
Կապույտներով պատարուն կաղ մանկուհին՝
Որ մարգին վրա թռչնիկին պես կ’ոստոստե:
Թռչնիկի պես կ’առնե թևթափն իր ուժգին,
Կ’ըլլա ծաղիկ, կախված անտես մեկ ոստե,
Մատն անծանոթ՝ արարչության մը ձեռքին՝
Որ համաչափ քայլեն անոր կը շեշտե:
Շուտ, կորագի քայլե՜րն անոր կշռական.
Ո՜վ դաշնավոր չափակցություն, ուր կու գան
Թռչունին սլացքն ու ջրվեժի մեջ վայրէջ:
Եվ անծանոթ գրքի մը զերթ անծայր էջ,
Մարգն՝ երկյուղած՝ ու լսնազօծ քւ կանանչ՝
Պահեց աղջկան քայլին դըրոշմն անճանաչ: