Անցնել հիմնական բովանդակությանը

Խունկ ու արցունք

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Շիթ մ’արցունքով՝ կաթիլ մը խունկ Սրբանոթին մեջ կը ցանե Մայրս՝ որ կ’անցնի անտես դռնե, Եվ երջանիկ՝ կը դնե ունկ Անդրաշխարհեն եկող ձայնին: Աչքերուն՝ որ զինք կը դիտեն Կիրակմուտքի խունկին ատեն՝ Ձեռքն անընդհատ կու տա խա՜չն հին: Եվ ամենուն կու բաժին՝ Ծուխեն ծաղիկ մը ծափելի: Ու ցայգամուտն է հայելի՝ Ուր կը ցոլա բոցն աշխուժին՝ Լուսահոգի զվարթուններուն՝ Զորս արբեցուց այս իրիկուն Շաբաթօրյա խունկն ու արցունք: Մայրս ալևոր չոքեր է ծո՜ւնկ…
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →