Անցնել հիմնական բովանդակությանը

Իրիկվան իղձ

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Իրիկվան մեջ անհետելու հույսն ունենալ, Եվ հանձնըվիլ նուրբ կածանի մը քըմայքին. Խորխի մը պես թողո՜ւլ ձանձրույթն ու հափրա՜նքն ալ, Եվ անդորրով պատմուճանե՜լ հիվանդ հոգին: Ու լույսերո՜վ պարածածկել հիվանդ հոգին. Քույր ունենալ ջուրին կարկաջն ու կապույտ բալ, Եվ ունկնդրել ճամբուն քովերն երգող սյուքին, Մեծ քաղցրությա՛ն մը խառնըվիլ, ու մենանա՜լ: Ընկե՜րն ըլլալ ցորեներուն, մրգաստանին Դուռը բանալ զավկի մը պես, մըտերմորեն, Ու թողուլ որ շահարիկներ ըզքեզ տանին Թևապարփակ՝ լայն լըռության մը համորեն: Հոն շրջասփյուռ ծառերուն հետ եղբայրանա՜լ. Տարփո՜ղն ըլլալ ծաղիկներուն. ծովածավալ Իրիկվան մեջ՝ անհետելու հո՜ւյսն ունենալ…
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →