Անցնել հիմնական բովանդակությանը

Երգը

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Լուսինն հայլվույն մեջ առվակին հեզասահ Ձույլ արծաթի դեմքն իր անույշ պատկերե, Լուռ ու պարզկա գիշերին մեջ կ’ազդեն ահ Գունդեր հըսկա՝ կազմակերպված ծառերե: Հեռո՜ւն, հեռո՜ւն ձայն մը հուզիչ, տխրաշեշտ, Գունդերուն մեջ հըսկա ւ’ահեղ ծառերուն, Կը մարմըրի, տըխուր սըրտի սփոփ հեշտ, Փրփրոտ ծփանք ցավի հորդ ալիքներուն: Հեռու քաղքի ժըխորներեն տաղտկալի, Խորհրդավոր լռության մեջ գիշերին, Երգով մ’անշեժ, սիրով, հույզով, խանդով լի Թաղել կ’ուզե կարծես սերերն իր սիրտին: Լուսնակն աղու դալկության մեջ նվաղի, Առվակին ձայնն ալ կորսվի, կ’անհետի, Բլրույն կատարն սուրբ ալ քունի մեջ թաղվի Մասնակցելով մարդուն երգի սև սուգի:
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →