Անցնել հիմնական բովանդակությանը

Երգ

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Քո՛ւյր, մոտեցի՛ր կըրակին, Ծըխե տերևն այս բուրյան, Զի ամեն բան ինձ կրկին Կը դարձընե հոտն արյան: Քո՛ւյր, մոտեցի՛ր դարակին Ու բեր հեղուկն հընծանյան, Զի ամեն բան ինձ կրկին Կը դարձընե համն արյան: Քո՛ւյր, մոտեցի՛ր ճըրագին, Մարե՛ զայն, թո՛ղ լուսինկան, Զի ամեն բան ինձ կրկին Կը դարձընե գույնն արյան: Քո՛ւյր, մոտեցի՛ր նըվագին, Երգե՛ դաշտերն ու ցորյան, Զի ամեն բան ինձ կրկին Կը դարձընե ձայննն արյան: Քո՛ւյր, մոտեցո՛ւր իմ ձեռքին Աստվածաբոցն հըացան, Զի ամե՜ն բան ինձ կրկին Կը հիշեցնե վրե՛ժն արյան…
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →