Անցնել հիմնական բովանդակությանը

Երազի պահեր

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Լույսը մարած սենյակիս մեջ, ուր կը հոսին գալար գալար հորդ ալիքները մութին, ու կ’անհետին արծաթ շողերն երազի, ես կը փնտրեմ մըտամոլար ըղձանույշի ձեռքն այն փափուկ, երկնային` որ պիտի տար ինծի ծաղիկն ըսփոփանքին: Ես կը փնտրե՜մ, ըսպասումեն հոգիս համակ պարտասած, ու տենչանքով մշտահած. ես կը փնտրեմ, հորիզոնին վըրա նսեմ, լույսի շող մը` զոր կը մարեն անդուլ վարանքն ու կասկած: Ու տակավ, կ’իջնե ձանձրույթն երազանքիս, հանդիսավոր ու տրտում, ու կը պատե իր մըշուշե պարուտակին մեջ հոգիս անձկությունով անպատում: Մըտածումը, ինչպես ճամփորդ ուղեկորույս, կ’անցնի փութով, անձկագին, երկարաձիգ, մերթ լուսավոր ու մերթ անլույս ճամփաներեն իմ մտքին: Ա՜հ, կը շտապեն, կը փախչի՜ն ճամփաներու լույսերն ամեն, հանկարծական խուճապի մը մատնըված, ճառագայթի հազիվ վերջին բիծ ու խաղեր կը համեն քովը ճամփուն մթամած` ուր համագրավ կը տարածվի վեհունի ցայգն համորեն:
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →