Անցնել հիմնական բովանդակությանը

Եկուր

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե, Ըզգալ տո՛ւր ինծի գորովանքն ու հույս. Պիտի գա օր մ’որ հոգիդ ավաղե Արագ խուսափումն երազին այս լույս: Եկո՜ւր. վաղը դուն գուցե՜ թարշամիս, Եվ գուցե տենդով մը մեռնի հոգիս, Մի՛ խամրեցըներ հույզը պաշտումիս: Թո՛ղ որ նայվաքիդ ըմպեմ բոցը ջինջ, Մոտեցի՜ր, քնքույշ ծաղի՜կը կյանքիս. Համբույրի մը մեջ մոռնամ ամեն ինչ: Ա՜հ, այս կյանքն աղվո՛ր որքա՜ն դանդաղ է: Եկո՜ւր, ձանձրույթը հալեցուր հոգվույս. Լույս երազի մը մեջ զիս թաղե, Բե՜ր ինծի սըրտիդ գուրգուրանքը կույս:
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →