Անցնել հիմնական բովանդակությանը

Դեղին վարդեր

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Փթթեցե՛ք միշտ, դեղին վարդեր, լքվա՜ծ վարդեր, Խորհրդանիշն առանձնացած հոգիներու. Միշտ կը հուզեք դուք իմ հոգիս խռովքով մ’աղու, Անհուսության դալուկն հագած տժգույն վարդեր: Անհուսության դալուկն հագած տժգո՜ւյն վարդեր, Զձեզ հավետ պիտի սիրեմ ես սրտագին. Ու միշտ սիրել պիտի չուզե իմ դառն հոգին, Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր: Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր — Սուր հեգնանք մը ցավով ճմլած հոգիներու, Ինծի երբեք անույշ հրապույր մը չեն ազդեր… — Կույս ու զվարթ երանությամբ օծված վարդեր, Երգեցե՛ք միշտ ընկճվածի երգերն աղու, Լքված հոգվոց դուք մըտերիմ, տժգո՜ւյն վարդեր:
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →