Անցնել հիմնական բովանդակությանը

Արհամարհանք

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
ՓՈՇԻՆ Ռուբեն Զարդարյանին Շարքովն եզերված բարտիներու հոծ Լայն ճամբուն վրա, քաղաքին մոտիկ, Իրիկնամուտին, պայծառ խորոտիկ, Փոշիի պար մը կ’ելլե հողմակոծ: Կ’ոլորվի թախծոտ, կը շրջի տխուր Ուռեցած շունչովն բիրտ հովին հըսկա. Սիրտըս հուզված է, միտքըս կը խոկա Նենգություններուդ, դավերուդ անլուր: Եվ ինչպես հովը կը քալե արագ, Փոշիի անթիվ ամպերուն բոլոր Ցրվելով խառնակ տարրերը մոլոր, Տիրապետումի հույզերով վայրագ: Արհամարհանքիս հովն ալ անխընա Պիտի ընոտնե փոշին կեղծ սիրույդ, Եվ ժըպիտներուդ մեջեն պատրանուդ Սիրտըս միշտ կանգուն պիտի բարձրանա: ԾԱՂԿԵ ՔԱՌՅԱԿ Քերթողի վառ խանդով գրված Քառյակներեն ավելի, Ես կը սիրեմ նրբակազմած, Գունեղ քառյակը ծաղկի: Նկարագեղ ոճով գծված Պատկերն հուզիչ է նվազ, Քան դաշտերե լայնատարած Քաղված ծաղիկն հեշտանազ: Հո՛ն, բաժակին մեջ ծաղիկին Ոսկեփոշի թևով գեջ, Սիրով պատած սիրտի մ’անգին Կ’առնե պատկերն ելևէջ: Այդ պատկերը շատ ավելի Հուզիչ է` քան քերթողին Հույզով մ’անհուն, անպատմելի Գրած տողերն քառյակին: ՄԵՐԺՈՒՄ Մեկ համբույրըդ զիս պիտ’ ըներ երջանիկ, Դուն զլացար ինծի շնորհն այդ գողտրիկ, Դժնե “ոչ”ըդ թքիր ինծի անտարբեր. Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր: Դուն զլացար ինծի շնորհն այդ գողտրիկ Ու սևերու մեջ թաթխեցիր իմ մեղմիկ Ժպտիս ցոլքը, մերթ վառվռուն, մերթ հանդարտ. Ես այն օրեն եղա թշվառ մը անբախտ: Դժնե “ոչ”ըդ թքիր ինծի անտարբեր, Այդ “ոչ”ըդ սուր սիրտես սորեց արյուններ. Մերժումի այդ սառ լախտն, ավա՜ղ, վշտածին Գալարեցուց սևերու մեջ իմ հոգին: Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր. Վիշտը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր. Այն օրեն երբ սև բաժակըն այդ թույնի Ըմպեցի ես, սիրտըս բյուր բյուր կ’արյունի:
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →